ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Այս փուլում Աննա՛, դուք «թույլ օղակն» եք

Այս փուլում Աննա՛, դուք «թույլ օղակն» եք
16.07.2024 | 20:08

Դատավոր Աննա Դանիբեկյանին Նիկոլի իշխանությունը մինչև վերջին խազն օգտագործեց և դուրս շպրտեց:

Նիկոլական էժանագին խաղի այս փուլում Նիկոլի ԲԴԽ-ի անդամներն Աննային ճանաչեցին «թույլ օղակ» և դուրս արեցին դատական համակարգից, չնայած, Աննան այս տարիներին բազում նիկոլամետ որոշումների հեղինակ է եղել:

Նիկոլին Քոչարյանի գործով մաքրելու համար պետք էր քավության նոխազ, որի ամենահարմար թեկնածուն Աննան էր:

Չզարմանաք, որ շուտով Նիկոլին Սերժի գործով մաքրելու համար «զոհաբերվի» նաև դատավոր Վահե Միսակյանը:

Նիկոլը շատ լավ է հասկացել իր ընտրազանգվածի տգիտության մակարդակը, որն առաջնորդվում է. «ԹաԿավորը՝ ՆիԳոլըըըըը լավն է, իրա շրջապաԴն է վադԸ... ԽեղՋ ու հարիֆ ՆիԳոլը ի՞նՃ ԷնԷ...»:

Հենց այդ փաստը հաշվի առնելով էլ բեմականացվեց «Աննա Դանիբեկյանն է մեղավոր Քոչարյանի ազատության համար» անասնական կոմեդիան:

Չի բացառվում, որ Աննա Դանիբեկյանն էլ է մասնակից այդ ամենում:

Ինչու՞ ո՛չ:

Նիկոլամետ որոշումներ ընդունող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանավորման հետ կապված պատմությունը դաս չեղավ ոչ մեկին:

Աննա Դանիբեկյանի հետ կապված այս պատմությունը պետք է դաս լինի բոլոր դատավորների համար, ովքեր ծառայում են այս իշխանություններին:

Նիկոլն իր «մորթին» փրկելու համար պատրաստ է զոհաբերել իրեն հլու հնազանդ բոլոր ծառայողներին:

Ապացույցը՝ նաև դատավորներ Արուսյակն ու Աննան են:

Հետաքրքիր է, թե ըստ ժանրի ԲԴԽ-ն յուրային դատավորներից ու՞մ է հաջորդը ճանաչելու «թույլ օղակ»:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 7063

Մեկնաբանություններ